Գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, բավական ակտիվ է համացանցում: Նա ներկայումս ընտանիքի հետ իր հանգիստն է վայելում Հունաստանում: Շողերինան ամեն օր մանրամասներ է ներկայացնում իր առօրյայից:
Հանգստից բացի, Շողերինան նաեւ կադրեր է հրապարակել դստեր՝ վերջերս տեղի ունեցած հարսանիքից: Կադրերից մեկում նաեւ Սամվել Ալեքսանյանն է:
Հավելենք, որ հուլիսի 2-ին տեղի ունեցած հարսանիքը վերջին շրջանի ամենաշքեղ ու գերթանկարժեք հարսանիքներից մեկն էր։ Նախ մեծ ուշադրություն գրավեց գործարարի տան ձևավորումը, ապա քննարկվեց ընտանիքի անդամների հագուստն ու ընդհանուր կերպարները:
Լուսինի շքեղ զգեստն ուշադրության կենտրոնում էր։ Պստակադրության արարողությունը տեղի ունեցավ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում. ուշագրավն այն է, որ Լուսինն ու սիրելին կարմիր գորգով քայլեցին մինչեւ եկեղեցի: Գեղեցիկ օրն ավարտվեց ամենաշքեղ ռեստորաններից մեկում։
Ինչպես եւ սպասելի էր, հայկական շուուբիզնեսի ամենաճանաչված ու պահանջված երգիչները ելույթ ունեցան հարսանեկան շքեղ խնջույքին։
Զույգի առաջին պարի երգը վստահված էր Արմենչիկին, հարսը պարինը՝ Հռիփսիմե Հակոբյանին։ Ելույթ ունեցան նաև Թաթան, Արման հովհաննիսյանը, Միհրանն ու Արփին, ապա նաև Սոսո Պավլիաշվիլին և Ֆիլիպ Կիրկորովը։
Հավելենք նաեւ, որ հայտնի է դարձել, թե ով է Սամվել Ալեքսանյանի փեսան: Նա Արմեն Աղաբաբյանն է: Վերջինս Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։