«Ես երբեք չեմ թողնի քեզ, դու էլ ինձ մի թող» — Անի Երանյան

Դերասանուհի Անի Երանյանն իր հայրիկի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ինստագրամի իր էջում հայրիկի հետ արխիվային լուսանկար է հրապարակել և լուսանկարին կից կատարել հետևյալ հուզիչ գրառումը․

«Այս լուսանկարն ավելի քան 10 տարվա պատմություն ունի, բայց կարծես երեկ լիներ։ Ժամանակը թռչում է ու ինձ թվում է` ես չեմ հասցնում վայելել իմ ծնողներին։ Այո, մենք արդեն ապրում ենք  նույն քաղաքում, բայց, ցավոք, կրկին հազվադեպ ենք հանդիպում։ Վազում ենք, շտապում, չենք հասցնում։ Տխրում ես, երբ խորանում ես իրավիճակի մեջ։

Աստված քեզ առողջություն ու երկար տարիների կյանք տա, հայրիկ։ Դու իմ իդեալական հայրն ես։ Ինչպես ասում են` ծնողներին չեն ընտրում, բայց եթե այդպիսի հնարավորությւն լիներ, ես միևնույն է ձեզ կընտրեի։ Շնորհավոր ծնունդդ, իմ թանկ ու մտերիմ մարդ։ Ես միշտ հիշում եմ քո մասին, փայփայում և երբեք չեմ թողնի։ Դու էլ ինձ մի թող։ Սիրում եմ քեզ, հայրիկ»,– գրել է նա։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ