«Կլոն» հոռուստասերիալի սիրված Ջեյդը տարիներ անց

Ջովաննա Անտոնելիին բոլորս ենք  ճանաչում իր հիասքանչ Ջեյդի կերպարով բրազիլական «Կլոն» սերիալում:Այդ դերի համար Ջովաննան արաբական ակցենտ սովորեց և պարերով էր զբաղվում օրական 6 ժամ:Նրա ջանքերն իզուր չէին. սերիալը սիրվեց ոչ միայն Բրազիլիայում, այլև շատ այլ երկրներում:

Նկարահանման հրապարակում դերասանուհու խաղընկերը Մուրիլյո Բենիսիոն էր: Դերասանների սիրավեպն արագորեն դուրս եկավ էկրանի սահմաններից. նրանք սկսեցին հանդիպել իրական կյանքում: 2005 թ. նրանք որդի ունեցան, բայց զույգը բաժանվեց Մուրիլյոյի մշտական խանդի պատճառով:

2010 թվականից Ջովաննան ապրում է Լեոնարդո Նոգեյրայի հետ, զույգը համատեղ երկու երեխա ունի՝ 7-ամյա Անտոնիոն և Սոֆիան:

Այսպիսին ենք հիշում  դերասանուհուն սերիալից: Իսկ հիմա նա այսպիսի տեսք ունի:

Կարծես ժամանակն անզոր է նրա գեղեցկության հանդեպ: Ջովաննան 41 տարեկան է, նա բավական հաճախ է երևում ամսագրերի շապիկներին:

Դերասանուհին օծանելիքի սեփական գիծ ունի: Նրա վերջին աշխատանքներից է «Կաթնակեր բոսը» մուլտֆիլմի ձայնադրումը:

Իսկ այժմ դերասանուհին նկարահանվում է «Ծագող արևը» սերիալում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ