ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Instagram-ի իր պաշտոնական էջում շնորհավորել է տիկնոջը՝ Նունե Սարգսյանին ծննդյան տոնի կապակցությամբ և լուսանկար հրապարակել․
«Հատուկ օր և հատուկ մարդ մեր ընտանիքում»,-լուսանկարին կից գրել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Այսօր ՀՀ առաջին տիկինը նշում է իր ծննդյան 65-րդ ամյակը։ Նունե Սարգսյանը ծնվել է 1954 թվականի մարտի 26-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական լեզուների բաժինը։
Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում։ Ավարտել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջը և ստացել արվեստի մագիստրոսի կոչում: Արվեստաբանություն է ուսանել նաև Լոնդոնի Սոթբիզ ինստիտուտում: