Երբ 28-ամյա բրիտանուհի Նատաշա Գենթը հղիության 20-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտություն անցավ, սկզբում բժիշկները, իսկ հետո ինքն էլ լուսանկարում մի շատ յուրահատուկ բան տեսան:
Խորհրդակցելով՝ նրանք որոշեցին, որ դրանք մազեր են, և որ ըստ ամենայնի, երեխան ճաղատ չի ծնվի:Բայց երբ մայրը ծննդաբերությունից հետո տեսավ իր դստերը, իրականությունը գերազանցեց իր նույնիսկ ամենահամարձակ սպասելիքները:
Փոքրիկի մասին։Երեխան ոչ թե պարզապես «մազիկներ» ուներ, այլ ամենաիսկական մազափունջ։Երկար ու խիտ:Այդպիսի երեխաներ հազվադեպ են ծնվում:Փոքրիկն այսպիսի տեսք ունի 4 ամսեկանում:Հոլին մշտապես ուշադրություն է գրավում փողոցում, իսկ նրա ծնողները չեն կարողանում աչք կտրել իրենց աղջկանից:
Որպեսզի երեխան թաց գլխով չմնա, մայրը ստիպված նրա մազերը վարսահարդարիչով է չորացնում:Իսկ նա ամեն անգամ փորձում է տաք օդը բռնել բերանով: