Հայ լեռնագնացը հայկական դրոշը ծածանել է 6189 մ բարձրությամբ Այլենդ Պիկ լեռան գագաթին

Գևորգ Գասպարյանը լեռնագնացների խմբի կազմում բարձրացել է Հիմալայան լեռնաշղթայի՝ Նեպալում գտնվող 6189 մ բարձրությամբ Այլենդ Պիկ լեռան գագաթը:

Գևորգ  Գասպարյանը լեռան գագաթին հայկական եռագույնը պատկերող լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքում:

«Նեպալ, Այլենդ Պիկ 6189 մ, հայոց եռագույնը բարձրացավ առավոտյան 7։15-ին»,- գրել է լեռնագնացը, որի լուսանկարի տակ սոցկայքի հայ օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են թողել՝ շնորհակալություն հայտնելով նրան նախաձեռնության համար:

Հիմալայներն աշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է, այն ձգվում է մոտ 24 հազար կմ՝ Տիբեթյան բարձրավանդակի և Ինդոս-Գանգեսյան հարթավայրի միջև: Հիմալայներում է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը (8848 մ):

Նեպալ, Այսլենդ պիկ 6189մ, հայոց եռագույնը բարձրացավ առավոտյան 7։15-ին։Nepal, Island peak, 6189m: the Armenian flag was flown on the summit at 07:15AM.

Posted by Gevorg Arevi Gasparyan on Monday, March 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ