Քաղաքապետ Հայկ Մարությանը երթեւեկում է ավտոբուսով

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 42 համարի ավտոբուսով է երթեւեկել, ընդ որում՝ կանգնած:

Aravot.am-ն ունի տեսանյութ, որտեղ Հայկ Մարությանը ավտոբուսում կանգնած զրուցում է ուղեւորների հետ:

Թե ինչ նպատակով է քաղաքապետը հանրային տրանսպորտ նստել, մեզ հետ զրույցում նրա մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն Aravot.am-ին ասաց. «Հայկ Մարությանն առիթ է ստեղծում՝ ցերեկվա ժամերին ոտքով քայլելու կամ երթեւեկելու հանրային տրանսպորտով:

Կոնկրետ այսօր նա ընդմիջման ժամին դուրս էր եկել ինչ-որ վճարումներ կատարելու, եւ որոշեց երթեւեկել հանրային տրանսպորտով՝ նաեւ շփվել քաղաքացիների հետ: Քաղաքապետը պարբերաբար ստեղծում է նման առիթներ»:

Մանրամաները՝  aravot.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ