«Այո՛, գժվե՜լ եմ, ինչո՞ւ չգժվել» — Նազենի Հովհաննիսյան

Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։

Գերազանց առաջադիմության շնորհիվ ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր փորձերն է անում պոեզիայում։

Նազենի Հովհաննիսյանը բազմաթիվ անգամ զարմացրել է մեզ իր տաղանդով։ Այս անգամ գեղեցկուհի Նազենին ասմունքում է Պարույր Սևակ․«Գժվում եմ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ