Կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ.առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա.

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը հայտնում է, որ հանրապետության տարածքում հուլիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Հուլիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

ՀՀ տարածքում

Երևանում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ