«Ռուսաստանը սպառնալիք է հայ ժողովրդի անվտանգության համար».Ստեփան Գրիգորյան

Նախօրեին կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների չորրորդ հանդիպումը, որի ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանի բացման մասին երկու երկրներ այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և ուղիղ օդային բեռնափոխադրումներ սկսելու մասին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ:

Գրիգորյանի խոսքով՝ Թուրքիան լուրջ երկիր է․«Քելբաջարի հարցը լուծեց, Ղարաբաղի հարցից էլ ոչինչ իրեն հետաքրքիր չէ: Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ է, ստիպված կլինի մեզ հետ լեզու գտնել: Թուրքիա, թե Ռուսաստան․ Պետք է վատի ու շատ վատի միջև ընտրություն կատարել»:

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանն այսօր վտանգ է հայ ժողովրդի անվտանգության համար․ «Պնդում եմ՝ Ռուսաստանը մեզ համար ավելի վտանգավոր է, քան Թուրքիան: Ռուսաստանը այսօր էլ մեզ ճնշում է, որ զիջենք Ադրբեջանին: Թուրքիան ի տարբերություն Ռուսաստանի՝ «քցող» չէ, բայց չպետք է միամիտ լինենք»:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ