«Շուշին ադրբեջանցիներին հանձնած բոլոր հանցագործները պետք է պատասխան տան․․․».Նորայր Նորիկյան կաղապարային բառերի մասին

Նորյար Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շուշին ադրբեջանցիներին հանձնած բոլոր հանցագործները պետք է պատասխան տան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ․ ապրիլի 14-ին Ազգային Ժողովում տառացիորեն հայտարարեց, որ ինքն էլ հարցեր ունի Շուշիի անկման հետ կապված, շատ կոնկրետ հարցեր ունի կոնկրետ մարդկանց»։

Այս հայտարարությունից անցել է մեկ տարուց ավել ժամանակ, սակայն որևէ լույս չի սփռվել այն հարցի վրա, թե այդ ի՞նչ հարցեր են և ու՞մ են ուղղված․․․

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր, որ բարձրաստիճան զինվորականը փորձել է հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը։

Երկրի վարչապետի մակարդակով բացեիբաց խոսվել է հայրենիքի դավաճանության մասին, որոնց վերաբերյալ, սակայն, որևէ իրավական գործընթաց գոյություն չունի։

․․․Շուշին ադրբեջանցիներին հանձնած բոլոր հանցագործները՝ մեծից փոքր, պետք է պատասխան տան, անկախ նրանից, թե ովքեր են։

Մենք ո՛չ պետություն, ո՛չ էլ բանակ ունենալու իրավունք կունենանք, եթե այդ հանցագործներին չպատժենք խստորեն։

Սա մեր սերնդի արժանապատվության հարցն է։

Անձամբ ինքս իմ պարտքն եմ համարում մինչև վերջին շունչս պայքարել, որ մեզ դիտավորյալ պարտության հասցրած բոլոր հանցագործները պատասխան տան օրենքի ողջ խստությամբ։

Երիցս անգամ կրկնում եմ՝ ո՛վ զինվորի հացը գողացել ու կերել է, ո՛վ թալանել է բանակը, ո՛վ դավաճանել է հայրենիքին, ո՛վ մսխել է Արցախի հաղթանակը, նա պետք է պատասխան տա իր արածի համար, որ խաբվածի, որ դավաճանվածի, որ ստորացվածի խարանը մաքրվի մեր բոլորի ճակատից․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ