«Օնիկ Գասպարյանի ասածի հակառակ փաստերն ունենք».Անդրանիկ Քոչարյան

Իշխանությունը ստացավ իր մանդատը, բայց ընդդիմություն չստացավ, ռևանշիստներ էին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ա․ Քոչարյանի խոսքով՝ ռևանշիստական նկրտումներով ուժ ձևավորվեց Քոչարյանի ու Սարգսյանի աջակցությամբ․ «Այս ուժերը մտել են քաղաքական պայքարի մեջ իրենց ունեցվածքը պահպանելու համար: Ռևանշիստական ուժերին հաջորդ անգամ ձայն չեն տա»:

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պատերազմի ժամանակ իր ողջ զինանոցը չի կիրառել, Քոչարյանը նշեց․ «Քննիչ հանձնաժողովի ձեռքում է հաստատված «Իսկանդերի» կիրառման պլանը, որը չի համապատասխանում Օնիկ Գասպարյանի ասածին, հակառակ փաստերն ունենք»:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ