Բուրսայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից մի քանի ժամ առաջ միջոցառումը հետաձգվել էր առողջական խնդիրների պատճառով։ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ռեֆիկ Օզենը հայտարարել է, որ Էրդողանը մրսել է։ Այս մասին գրում է Инфотека24-ը:
Ալիքի փոխանցմամբ, սակայն, սոցցանցերի թուրքական տիրույթում ակտիվորեն քննարկվում է այն տեղեկությունը, որ Թուրքիայի նախագահի մոտ տեղի է ունեցել դեմքի ձախ կողմի մասնակի կաթված ։
Հաղորդվում է նաև, որ Բուրսայում Էրդողանի ելույթի նախապատրաստման համար ծախսվել է մոտ145 հազար եվրո։