Մեքսիկացի քաղաքապետն ամուսնացել է ալիգատորի հետ

Մեքսիկացի Սան Պեդրո Հուամելուլայի քաղաքապետ Վիկտոր Հյուգոն հինգշաբթի օրը ամուսնացել է ալիգատորի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել գունագեղ արարողությամբ, ավանդական երաժշտություն և պարերով:

Հարսնացու ալիգատորի երախը կապված էր, համբույրի պահը անվտանգ դարձնելու համար:

Ծիսական ամուսնության այս ավանդույթը սկիզբ է առել դարեր առաջ Օախակա նահանգի Չոնտալ և Հուավե բնիկ համայնքների շրջանում և հանդիսանում է բնության առատաձեռնությունը աղերսող աղոթք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ