«Մեր հայ ժողովուրդը շուստրի ժողովուրդ ա». Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ մարզում աղբահեռացումը գտնվում է շատ վատ վիճակում։ Նա նշեց, որ Նորատուս գյուղի մոտ այնպիսի աղբակույտ է նկատել, որ սարսափել է։

«Հասա Նորատուսի խաչմերուկ, պատուհանից նայեցի, մի ակնթարթ տեւեց, բայց ես սարսափեցի, որովհետեւ էնտեղ երկու հատ հսկայական խանութ կա եւ դրանից 10 մետր էն կողմ էդ խանութների չափ աղբակույտ կա: Այնպիսի տպավորություն է, որ այդտեղ գյուղապետ չկա, որ սեփականատեր չկա. ո՞ւր է նայում մարզպետարանը։

Այնպիսի տպավորություն է, որ այս երկրում ոչ մի բան չի փոխվել, որովհետեւ այդ թափված աղբը անարգանք է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ»,- այսօր Մարտունիի կենտրոնում բնակչության հետ հանդիպման ժամանակ բարկացած հայտարարեց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ