Ադրբեջանը գնում է միջազգային իզոլացման ճանապարհով

Ի հեճուկս հայկական կողմից դրսևորվող կառուցողական ու իրական խաղաղությանը միտված հստակ քայլերի իրականացմանը՝ ադրբեջանական կողմը շարունակում է մնալ իրականությունից կտրված ու «պատերազմում տարած հաղթանակից» ախորժակը բացած վիճակում։ Ունենք մի իրավիճակ, երբ ադրբեջանական կողմը ամենաբարձր մակարդակներում խոսում ու պայմանավորվում է մի բանի մասին, իսկ իրականության մեջ դա կյանքի կոչելու ժամանակ սկսում շեղվել միջազգային գործընկերների հետ հանդիպումներում ձեռքբերբած պայմանավորվածություններից ու անել լրիվ մեկ այլ բան։

Ասվածի վերջին ու թարմ վկայությունն է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի միջև հանդիպումից ադրբեջանական ներկայացուցչի հրաժարումը, ինչի շուրջ նախապես ձեռք էր բերվել պայմանավորվածություն։

Ադրբեջանն, ըստ էության, փորձում է օգտագործել պատերազմում հաղթողի իր դիրքը և հնարավոր ուժի սպառնալիքը տորպեդահարելով՝ փորձել հայկական կողմից կորզել նոր զիջումներ։ Այլապես այլ բացատրություն դժվար է տալ Ադրբեջանի վարած այս քաղաքականությանը, որով նրանք ճանապարհների ապաշրջափակման տակ փորձում են տեղավորել ինչ-որ միջանցքային մոտեցումներ՝ ցանկանալով Հայաստանը նորից ու յուրովի շրջափակել։ Այստեղ կարևոր է նաև ընդգծել հայկական կողմից պարբերաբար հնչող սպառիչ ու պարզ հայտարարությունները, որ մենք միջանցքային տրամաբանությամբ հարցեր չենք քննարկում և պատրաստ ենք գնալ ռեալ խաղաղության ճանապարհով, որը, սակայն, չպետք է տեղի ունենա մեր կարմիր գծերի հատման հաշվին։

Ադրբեջանական կողմը պետք է գիտակցի, որ այն ճանապարհը, որով շարժվում են վերջիններս, իրենց տանելու է միջազգային իզոլացման խորացման ուղով, քանի որ հայկական կողմի կառուցողական մոտեցումները ունեն լայն միջազգային կոնսոլիդացիա ու ողջունվում են ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան շրջանակների կողմից։ Ադրբեջանի պարագայում իրավիճակը լիովին այլ է՝ ինչի ապացույցն են ՀՀ վարչապետի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների և Ադրբեջանի նախագահի ու երկրի այլ պաշտոնյաների՝ միջազգային գործընկերների հետ հանդիպումների պարզ թվային վիճակագրությունը, երբ ՀՀ ներկայացուցիչները մի քանի անգամ ավելի շատ հանդիպումներ են ունեցել միջազգային գործընկերների հետ, քան՝ ադրբեջանական կողմը։ Ակհնայտ է, որ եթե Ադրբեջանը շարունակի հրաժարվել միջազգային հարթակներում ստանձնած իր պարտավորությունների կատարումից՝ կարճ ժամանակ անց հայտնվելու է միջազգայնորեն իզոլացված իրավիճակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ