«Վերջապես դատաիրավական համակարգ մտավ մեկը,որը կապված չէ նախկին հանցագործ իշխանությունների հետ».Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝

Հայաստանի Հանրապետությունը ունի նոր գլխավոր դատախազ՝Աննա Վարդապետյանը։
Վերջապես դատաիրավական համակարգ մտավ մեկը,որը կապված չէ նախկին հանցագործ իշխանությունների հետ,որն ապացուցել է վերջին տարիներին։
Վերջապես հույս արթնացավ,որ հեղափոխական արժեքները արդյունավետ կպաշտպանվեն ռևանշիստների ոտնձգություններից,որ հակապետական ցանկացած գործողություն կստանա հակահարված և այն կազմակերպողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Հույս ունեմ,որ խիստ հսկողություն կսահմանվի հոկտեմբերի 27-ի գործի քննության ընթացքին,կվերականգնվի մարտի1-ի գործի քննությունը։
Ծանր աշխատանք է սպասվում։Բայց այսօր լսելով նրան,համոզվեցի,որ նա պատվով կտանի իրեն բաժին հասած առաքելությունը։
Շնորհավորում եմ։
Համարձակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ