«Այ տղա ես գեներալին շշով եմ խփում». Սասուն Միքայելյանը զայրացավ

Սասուն Միքայելյանը հավակնում է Մանվել Գրիգորյանի պաշտոնին: Այս մասին հայտնում է NEWS.am Sport-ը:

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի ղեկավարությունը մտադիր է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին առաջարկել ֆեդերացիայի պատվավոր նախագահի պաշտոնը:

Մարտի 25-ին Երկրապահ կամավորականների միության շենքում կայացավ ֆեդերցիայի ոչ պաշտոնական ժողովը, որին մասնակցում էր Սասուն Միքայելյանը, Հայաստանի սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, Ֆեդերացիայի գործող ղեկավարությունն ի դեմս փոխնախագահ Վարդան Ղահրամանյանի եւ ֆեդերացիայի ղեկավարությունից դժգոհող մարզիչներն ու թաեքվոնդոյի ներկայացուցիչները:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը NEWS.am Sport-ի տեղեկություններով ապրիլի 8-ին ընտրվելու է Երկրապահ կամավորականների միության նախագահ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ