«Պարզվել է մեր կոորդինատ գրողը ադրբեջանական գործակալ է». Նիկոլ Փաշինյան

Հայաստանից 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նախկին «20 տարվա պատմությանը»։

«Հոտնկայս բանակի տեսակն ենք խմել, իսկ հիմա ինչ է կատարվում` քրեական գործեր մեկը մյուսի հետևից։ Մեր կոորդինատ գրողը, պարզվել է, ադրբեջանական գործակալ է և սխալ կոորդինատ է տալիս»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` իսկ նա, ով հայրենիքի դավաճանություն իբր չի արել, օրինակ` 20 կիլոմետրանոց արկի փոխարեն 10 կիլոմետր հեռավորությամբ թռչող արկ է գնել։

Դավաճանության և լրտեսության համար այսուհետ կարող են ցմահ ազատազրկման ենթարկվել:
Ինչ վերաբերում է 2016-ի ապրիլյան պատերազմին, ապա նա նշեց, որ եթե ապրիլյան պատերազմում հաղթել է հայկական կողմը, ապա ինչու են դրանից հետո բանակցային փաթեթներն ավելի անբարենպաստ եղել ՀՀ–ի համար։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ