«Մենք պրոլետարական հեղափոխություն չէինք արել». Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ազատության մեջ գտնվելու մասին

Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ Ararat.news-ի դիտարկմանը, թե ժողովրդի զգալի հատվածը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է միայն մեկ բանի համար՝ որ Հայաստանը թալանած, հայաթափած ու բազմաթիվ սպանություններ կատարած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ազատության մեջ են, վարչապետը պատասխանեց.

«Որևէ մարդու ազատության մեջ գտնվել-չգտնվելը քաղաքական որոշմամբ չպետք է լինի, պետք է լինի իրավական ընթացակարգերով»:

Վարչապետի խոսքով՝ 2018-ին իրենք կարող էին միանգամից այդ հարցը լուծել. «Բայց մենք պրոլետարական հեղափոխություն չէինք արել: Մենք անընդհատ փորձել ենք լինել մեր հռչակած արժեքների շրջանակում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ