«50–ից ավելի Հայաստանի Հանրապետության զինծառայող մեղադրվում է լրտեսության մեջ»․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը նոր պատերազմի լեգիտիմություն է փորձում ձևավորել. դա իրենք նկատի ունեն երեք ամսից, երեք տարուց, թե 30 տարուց, բայց գործողությունների վեկտորը դա է, եթե դա չէ, ես համոզված եմ, որ մենք կկարողանանք և սահմանագծման հետ կապված լուծումների գնալ։ Այս մասին այսօր, պատասխանելով լրատվամիջոցների հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հարցերին։

«Նախկինում էլ մայիս ամսին ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել, այսինքն՝ նույնիսկ նախնական պայմանավորվածություն է եղել մեկնարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը, և Ադրբեջանի կողմից երկու անգամ չեղարկվել կամ հետաձգվել է այդ հանդիպումը»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ բնական հարց է առաջանում, ինչու է նման տպավորություն փորձում ստեղծել Ադրբեջանը։ «Պատասխանս միանշանակ է՝ այսպես կաթիլ-կաթիլ նրանք փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Արցախի, ընդդեմ Հայաստանի։ Նույնն էլ ճանապարհների կոմունիկացիաների թեմայով է, Ադրբեջանը փորձում է տպավորություն թողնել, որ Հայաստանը չի ուզում տարածաշրջանի կոմունիկացիաները բացել և եռակողմ հայտարարության դրույթները իրագործել, մինչդեռ իրականությունը հակառակն է, որ Ադրբեջանը իրականացրել է ճանապարհների շրջափակման քաղաքականություն»,–ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ