Ավտոճանապարհային կապը ՌԴ-ի հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է վրաց գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի մասին և գրել.

«Հենց նոր զրուցեցի իմ վրացի գործընկեր փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, ով հաղորդեց, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում»։

Հիշեցնենք, որ Թերեք գետի վարարման հետևանքով Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի մի հատվածը փլուզվել է: Բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը հիշյալ ճանապարհահատվածով արգելված է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ