Ադրբեջանը փորձում է երթուղու հարցը լուծել այնպես, որ Հայաստանը մնա շրջափակման մեջ

Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ «Արմենպրեսի» թղթակիցը հիշեցրեց, որ ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ Ադրբեջանի ղեկավարը Եվրոպական խորհրդի ղեկավարի ներկայությամբ խոստացել էր գերիների խումբ ազատագրել, ինչը, սակայն, տեղի չի ունեցել. «Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների չկատարումը միջազգային հանրությունում համապատասխան արձագանք չի գտնում: Ի՞նչ քայլերի անհրաժեշտություն եք տեսնում միջազգային հանրության կողմից գերիների վերադարձի գործընթացի ուղղությամբ, այս պահին գործնական ի՞նչ քայլեր են արվում, ե՞րբ սպասել գերիների նոր խմբի վերադարձին»:

Ի պատասխան վարչապետը հաստատեց, որ ապրիլի 6-ի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը Եվրոպայի խորհրդի նախագահի և իր ներկայությամբ խոստացել էր, որ գերիները ազատ կարձակվեն. «Բայց հաջորդ մեր հանդիպմանը արձանագրեցինք, որ խոստում հնչել է, և խոստում չի կատարվել: Ադրբեջանի ղեկավարն էլ ինձ վերագրեց խոստում, թե ես ինչ-որ բան եմ խոստացել տարածաշրջանի կոմունիկացիաների երթուղու հետ կապված, թե ես իբր կներկայացնեմ երթուղու երաբերյալ կոնկրետ կոորդինատներ: Բայց այդպիսի խոստում ես չեմ տվել բնականաբար, որովհետև մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք երթուղիներ կսկսենք քննարկել միայն այն բանից հետո, երբ իրավական կարգավորումների շուրջ կգանք ընդհանուր հայտարարի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առայժմ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ ճանապարհների օգտագործման, սահմանների հատման իրավական ընթացակարգերի շուրջ. «Այս քննարկման արդյունքում բացվող ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնցով անցնում են»:

Վարչապետն ընդգծեց, որ երթուղին շատ է քաղաքականացվում, բայց իրականում այն տեխնիկական հարց է. «Արդյունավետ երթուղիների հարցում ոչ մեկը մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել: Ադրբեջանը փորձում է հարցը լուծել այնպես, որ Հայաստանը մնա շրջափակման մեջ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ