Որսագողություն՝ Վայքում

Հունիսի 26-ին Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ճանապարհի 8-րդ կմ-ից ոստիկանության Վայքի բաժին կասկածանքով բերման են ենթարկվել 53 և 58 տարեկան երկու տղամարդ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերված ուսապարկում եղել են 15 կարմրախայտ, ռետինե կիսաճտքավոր կոշիկներ և ավտոմեքենայի մարտկոց:

53-ամյա տղամարդը հայտնել է, որ ձկներն էլեկտրահարման եղանակով որսացել է Արփա գետի Հերհեր վտակից, իսկ էլեկտրական հոսանքի փոխարկիչը՝ մալուխով, և փայտե 2 ձողը՝ էլեկտրական հոսանքի լարերով ու ցանցերով, պահել է գետի ափամերձ հատվածում:

Որսագողության փաստով նյութեր են նախապատրաստվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ