Պետությանը պատկանող բնակելի տարածքներ են նվիրատվություն արվել ՀՀ քաղաքացիներին

1990-ականների սկզբներին արտերկրից Հայաստան վերադարձած քաղաքացիների մի մասը ժամանակավոր ապաստանել էր ՀՀ սեփականություն հանդիսացող, ոստիկանությանն ամրակցված՝ Երևանի Գրիգոր Զոհրապի փողոցի թիվ 120 հասցեում գտնվող շինություններում։

ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի որոշումներով՝ այդ տարածքները նվիրատվությամբ հանձնվել են այդտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Այս կապակցությամբ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք գործողություններ։ Մասնավորապես, առանձնացվել են այդ ընտանիքների կողմից զբաղեցրած տարածքները, տրամադրվել են առանձին հասցեներ, կատարվել է բնակիչների հաշվառում։ Յուրաքանչյուր ընտանիքի կողմից զբաղեցրած տարածքների չափագրումներից հետո կատարվել է պետական գրանցում։

Հունիսի 24-ին 5 ընտանիքի հետ կնքվել են նվիրատվության պայմանագրեր։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում ևս 5 ընտանիքի հետ նման պայմանագրեր կնքելու ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ