«Բոլոր բոյկոտողներն այն նույն իբր «լրատվականներն» են, որոնք մշտապես մոլորեցրել են մեր հանրությանը»․ Արթուր Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր 20։00-ին վարչապետը ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։

Իմացա, որ դրան ընդառաջ 30 «լրատվամիջոց» բոյկոտել է հարցուպատասխանը։

Պետք է անկեղծորեն ընդգծեմ, որ տվյալ լրատվամիջոցների բոյկոտի արդյունքում հարցուպատասխանի որակը միայն կլավանա։

Չէ որ բոլոր բոյկոտողներն այն նույն իբր «լրատվականներն» են, որոնք մշտապես մոլորեցրել են մեր հանրությանը, իսկ հիմա էլ շարունակում են սպասարկել ընդդիմադիր ռևանշինստների հակապետական նարատիվները։

Իսկ մամուլը Հայաստանում ազատ է քան երբևէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ