![]()
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։
Նշենք, որ Դավթյանի հրաժարականն, ըստ ամենայնի, կապված է ԱԺ–ում այսօր ընթացող Վճռաբեկ դատարանի տարբեր պալատներում դատավորների թափուր տեղերի համար ԲԴԽ–ի առաջադրած թեկնածուների ընտրության հետ։
Թեկնածուներից մեկը Արթուր Դավթյանն է, ով առաջադրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար։Դատավորի թափուր պաշտոնում այսօր չընտրվլու դեպքում պատգամավորը 1 շաբաթ ժամանակ ունի հետ վերցնելու դիմումը։
Առաջադրված թեկնածուների ընտրությունը փակ գաղտնի է։ Այն կկայանա 15։00-15։40, որից հետ կհայտարարվեն արդյւնքները:
![]()