«Ծիրանահան արեցիք». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը.

«Ծիրանահան արեցիք դրեցիք վար …

Հասկացանք, որ ճամփեն փակվել է, էն ցանկալի շահույթը չի լինելու: Բայց ինչու եք մտածում, թե ծիրանի խերը միայն արտահանումն է:

Ո՞ր գյուղացին չգիտե ծիրանի բերքի երկրորդային մշակման ձևերն ու տեխնոլոգիաները, մեկ էլ ծիրանի չիր, կոմպոտ, ջեմ, պաստեղ, ցուկատ սարքելու բաղադրատոմսերը գրեք, տարեք տվեք ծիրան աճեցնողներին, կարող է մոռացել են, ձեզ են սպասում:

Դուք, որ լինեք բերքի տերը, նստելու եք ողբա՞ք. — Վախ վերին Լարս, վախ Ներքին Լարս, էս ինչ զուլում աշխարհ է, ընչի՞ է այսման ամեն ինչ թարս… հա՞ դրեցիք վար…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ