Սերժ Սարգսյանը ներկա է Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցին

Սերժ Սարգսյանն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում էր։ Այսօր` մարտի 25-ին Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրն է, եւ Սերժ Սարգսյանը պանթեոնում ներկա գտնվեց հիշատակի կարգին և ծաղիկներ խոնարհեց։ Սերժ Սարգսյանը հարցերի չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թվականից։ 1968 թվականից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973 թվականից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974 թվականին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։

1992 թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993 թվականից մինչև իր մահը։ 1993-1997 և 1998-2005 թթ.՝ ՀՀԿ խորհրդի նախագահ։

1997-1998 թվականներին եղել է ՀՀԿ նախագահ, 2005 թվականին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998 թվականից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ։

 

Մանրամասները դիտեք Armlur.am-ի տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ