Ասուլիսի ձևաչափը փոխելու պահանջ ներկայացրած մի շարք լրատվամիջոցներ ուղիղ եթերում շոու են տենչում․ Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Խորապես համոզված եմ, որ վարչապետի վաղվա ասուլիսի հասցեատերը ոչ այնքան ներքին, որքան արտաքին լսարանն է։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպիսի մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը, և այս իրավիճակում, բնականորեն երկրի ղեկավարը ընտրել է իր ուղերձը/ուղերձները տեղ հասցնելու այս ձևաչափը։

Երկրի առջև ծառացած խնդիրները համազգային գիտակցում և ընկալում են պահանջում։ Չորրորդ իշխանությունը պետք է պատասխանատվության իր բաժինը գիտակցի, ոչ պակաս քաղաքական միջավայրի մյուս սուբյեկտներից։ Նրանցից շատերը, մեծ մասը, հենց այդպես էլ շարունակում են իրենց գործունեությունը։

Ասուլիսի ձևաչափը փոխելու պահանջ ներկայացրած մի շարք լրատվամիջոցներ ուղիղ եթերում շոու են տենչում։ Հավատացեք դրա ժամանակը չէ։

Վարչապետի աշխատակազմին հորդորում եմ պատրաստվել վարչապետի վաղվա ասուլիսին՝ նախապես ծրագրված ձևաչափով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ