«Ես կռնամ խոսեմ». Տեսեք ինչ եղավ, երբ ռուսական հեռուստաալիքի եթերում հանդիպեցին 2 հայ

Ռուսական НТВ հեռուստաալիքի եթերում Տիգրան Քեոսայանի հյուրն այս անգամ հայտնի երգիչ Աբրահամ Ռուսսո է:

Հիշեցնենք, որ  Աբրահամ Ռուսսոն  ծագումով հայ, ռուսական փոփ-երգիչ է: Նա ծնվել է 1969 թվականի հուլիսի 21-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Հայրը՝ Ժանը, Երկրորդ աշխարհամարտի մասնակից էր, Ֆրանսիական լեգեոնի անդամ, մայրը՝ Մարիան, բուժքույր է։

Երբ Աբրահամը 7 տարեկան էր, նրա հայրը մահանում է, և նա մոր և եղբոր հետ տեղափոխվում է Փարիզ: Ֆրանսիայում նա մասնակցում է տարբեր երաժշտական մրցույթների, հետո մի քանի տարի անցկացնում Լիբանանի փակ վանքում։

16 տարեկան հասակից սկսում է գումար վաստակել ընտանիքի համար՝ երգելով սրճարաններում և ռեստորաններում։ Համալսարանն ավարտելուց հետո սկսում է երգարվեստ պարապել պրոֆեսիոնալ մակարդակով։

1999 թվականին՝ սրճարանում երգելու ժամանակ, Աբրահամին նկատում է ռուս գործարար, ռեստորանատեր Թելման Իսմաիլովը և հրավիրում Մոսկվա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ