Հանդիպում Գեղարքունիքի մարզպետարանում. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վրդովեցրել են հանրապետության տարբեր ճանապարհներին առկա աղբակույտերը, այսօր այդպիսի մի աղբակույտ նա նկատել է դեպի Մարտունի ճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտ։

«Հասա Նորատուսի խաչմերուկ, պատուհանից նայեցի, մի ակնթարթ տևեց, բայց ես սարսափեցի, որովհետև էնտեղ երկու հատ հսկայական խանութ կա և դրանից 10 մետր էն կողմ էդ խանութների չափ աղբակույտ կա: Այնպիսի տպավորություն է, որ այդտեղ գյուղապետ չկա, որ սեփականատեր չկա. ո՞ւր է նայում մարզպետարանը։ Այնպիսի տպավորություն է, որ այս երկրում ոչ մի բան չի փոխվել, որովհետև այդ թափված աղբը անարգանք է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ», — այսօր Մարտունիի կենտրոնում բնակչության հետ հանդիպման ժամանակ ջղայնացած հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ