Չինաստանում հայրն արգելել է տղային հանդիպել դստեր հետ, քանի որ ինքն է սիրահարված եղել նրան, գրում է World of Buzz-ը։
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Շանհայում բնակվող աղջկա հայրն այնքան է սիրահարված եղել դստեր ընկերոջը, որ հրապարակային վիճաբանություն է ունեցել նրա հետ՝ փորձելով ամեն ինչ հարթել։ Տղամարդը երիտասարդից պահանջել է, որ նա թողնի սիրելիին և սկսի հանդիպել իր հետ։
Հայրը նաև հավելել է, որ տղային հատուկ է ծանոթացրել աղջկա հետ՝ իրեն ավելի մոտ պահելու համար, սակայն չէր սպասում, որ զույգը հարաբերություններ կսկսի։ Վիճաբանության ժամանակ պարզվել է նաեւ, որ տղամարդու եւ դստեր սիրեցյալի միջեւ արդեն սեռական հարաբերություն է եղել։
Հարաբերությունների պարզումն ընդհատվել է ոստիկանների կողմից, ովքեր երկու չինացիներին տարել են ոստիկանության բաժին, որպեսզի նրանք չխախտեն հասարակական կարգը։