«Տղեն թռավ, հերն ինձանից է աչոտ ուզում․․․»․ Իշխան Սաղաթելյանը դժգոհում է քոչարյաններից

Արդեն իսկ փաստ է, որ  իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմության շարժումը  վաղուց իսկ արդեն տապալված է։  Հիմա պարզապես ընդդիմության առաջնորդներից մի մասը տարբեր պատճառաբանություններով կամ փողոց դուրս չի գալիս, կամ փորձում է ձախողման համար մեղավորներ գտնել։

Դեռևս հունիսի  4-ին հայտնեցինք, որ Լևոն Քոչարյանը լքելէ Հայաստանը, այն նույն լևոն Քոչարյանը, ով բոլորին կոչ էր անումդուրս գալ փողոց, բայց ինքն անձամբ մեկնեց  երկրից։ Այս պատմությունը այն բազմաթիվներց մեկն է, որ  բացահայտում է քոչարյանական ընտանիքի հայրենասիրությունը։  Վերջիններիս երեխաները  նախ Հայաստանում չեն ծնվում, իսկ հայրենիքի փրկության  պայքարի թեժ  պահին վերջիններս  նախընտրում են իրենց անձնականը՝ գրողի ծոցն ուղարկելով  թե հայրենիքը և  թե  դրա համար տարվող պայքարը։

Ի դեպ․  քոչարյաններից  հասցրել է դժգոհել նաև Իշխան Սաղաթելյանը։

«Մնում-մնում հարցնում է ինչ եղավ, հա ինչ եղավ․․․ թե բա խի մարդ խի հավաքվում ․․․Տղեն թռավ, հերն ինձանից է աչոտ ուզում․․․ ասա  թող  Լյովիկդ  գա  հեղափոխություն անի»,- ասել է Իշխան Սաղաթելյանը մտերիմների նեղ շրջանակում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ