«Մի բուռ հող լցնենք բերաններս, որ Իշխանը պտի մեզ առաջնորդի․․․»,- ցուցարարնրը դժգոհում են Իշխան Սաղաթելյանից

Անհերքելի փաստ է, որ դեռևս մայիսի 1-ից հետո տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքները գնալով էլ ավելի սակավաթիվ  դարձան։  Իսկ ընդդիմության վերջին հանրահավաքներին մասնակիների թիվը անգամ 3000- չէր հասնում, եղել  են նաև այնպիսի  օրեր, երբ ընդամենը 1800 մարդ  է մասնակցել հանրահավաքին։ Եվ հենց սա էր պատճառը, որ ստիպված եղան Ֆրանսիայի հրապարակից հավաքել վրանները։

Ընդդիմության սակավաթիվ հանրահավաքների պատճառները բազմաթիվ էին, սակայն դրանցից գլխավորը առաջնորդների խորը տարաձայնություններ էին ու  առաջնորդ կարգած Իշխան Սաղաթելյանը։

MediaNews-in հաջողվել է զրուցել առաջի իսկ օրերից ընդդիմության հանրահավաքներին ակտիվ մասնկցող ցուցարարներից մեկի հետ, ով  հասկանալի պատճառներով չցանկացավ, որպեսզի հրապարակենք իր անունը։ Սակայն վերջինիս պնդմամբ  արդեն 20-25 օր է, ինչ այլևս չի մասնակցում ընդդիմության հանրահվաքներին, իսկ պատճառը՝  Իշխան Սաղաթելյանն է։

«Իշխանի արածը կապիկություն է, դրան թողաս սաղ  օրը կասի քայլեք ու ճվացեք․․․ է վե՞րջը․․․ մեկա  արդյունք չկա։ Մի բուռ հող լցնենք բերաններս, որ Իշխանը պտի մեզ առաջնորդի»,- մեզ հետ զրույցում ասաց երբեմն հայտնի ցուցարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ