FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը արդեն տեղափոխել է 100․000 ուղևոր.

FLYONE ARMENIA ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՏԵԼ Է 100.000-Ի ՍԱՀՄԱՆԸ

FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հայտնում է, որ ավիացիոն շուկա մուտք գործելուց ավելի քան 6 ամիս անց արդեն տեղափոխել է 100․000 ուղևոր:

Արագ զարգացող ընկերությունը ժամանակակից նավատորմի և մասնագիտական բարձր որակներ ունեցող անձնակազմի շնորհիվ վստահորեն իրականացում է ուղևորներին հասանելի ավիացիոն ծառայություններ մատուցելու առաքելությունը։
FLYONE ARMENIA ավիաընկերության առաջին չվերթը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։

Ընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում դեպի Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության և Մերձավոր Արևելքի քաղաքներ, մասնավորապես՝ Մոսկվա, Սոչի, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Քիշնև, Բեյրութ և Թբիլիսի։

Ընկերությունը նախատեսում է ավելացնել շահագործվող ինքնաթիռների թիվն ու ընդլայնել իր ավիացիոն ուղղությունների քարտեզը՝ մատուցելով միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ