ՌԴ նախագահի «միջուկային ճամպրուկը» կրող ՖՍԲ գնդապետին գտել են հրազենային վնասվածքներով

ԱԴԾ գնդապետ Վադիմ Զիմինը, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության աշխատակիցն էր և կրում էր այսպես կոչված «միջուկային ճամպրուկը», հոսպիտալացվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքներով։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Նա այս պահին գտնվում է ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում։

Զիմինը երկուշաբթի՝ հունիսի 20-ին, հայտնաբերվել է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի իր բնակարանում, կողքին ատրճանակը։ ԱԴԾ սպային արյան լճակի մեջ հայտնաբերել է եղբայրը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զիմինը տնային կալանքի տակ էր՝ կաշառք վերցնելու մեղադրանքով քրեական գործի քննության շրջանակներում մաքսային ծառայությունում աշխատանքի անցնելուց հետո։ Նրան սպառնում է ազատազրկում։

Նշենք, որ Ուկրաինա ներխուժումից ի վեր հաճախացել են ռուս բարձրաստիճան զինվորականների, պետական խոշոր ընկերությունների թոփ մենեջերների խորհրդավոր մահերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ