«Ընդդիմությունը «քաղաքական кухарка»-ի կարգավիճակ ունի».Ազատ Արշակյան

-Պարո՛ն Արշակյան, որպես փորձառու քաղաքական գործիչ՝ ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ անարդյունք ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի՝ իշխանափոխության օրակարգով 45 օր տևած պայքարը։ Ի՞նչը ճիշտ չէր հաշվարկել խորհրդարանական ընդդիմությունը։

«Դասալիք եղան, լքեցին մարտի դաշտն ու ճողոպրեցին, գնացին, որ ավելի հարմարավետ տեղերում իրենց գործը շարունակեն կամ էլ ուղղակի հոգնել էին՝ գնացին հանգստանալու։

Երբ կհանգստանան կամ շրջաբերական կստանան ինչ-որ տեղից, որ նորից սկսեն, կգան։ Ես սա հեգնում եմ։

Իսկ ընդհանուր առմամբ՝ որպես ընդդիմություն․․․ հեծանիվի օրինակը կա, հենց որ հեծանիվը կանգ է առնում, հեծանվորդը գլորվում է, իսկ քաղաքականության մեջ եթե ասենք՝ հեծանիվը երկու ոտնակ ունի, մեկը ընդդիմությունն է՝ գլխավոր ոտնակը, և երկրորդ ոտնակը իշխանությունն է։

Այսինքն, նրանք իրար փոխարինելով՝ առաջ պիտի մղեն հեծանվորդին։ Հեծանվորդը մեր հասարակությունն է, իսկ հեծանիվը մեր պետությունն է։ Որպեսզի մեր պետությունն առաջ շարժվի, պետք է անպայման ունենա ընդդիմություն և իշխանություն։ Նրանք, իրար խանգարելով, իրար հրելով պետք է առաջ գնան։

Հիմա մեր հեծանիվը մեկ ոտնակ ունի՝ միայն իշխանությունն է, այսինքն՝ իշխանությունը կորոշի՝ կլինի, չի որոշի՝ չի լինի, իսկ ընդդիմությունը «քաղաքական кухарка»-ի կարգավիճակ ունի։

Դա լուրջ չէ»,- ասել է քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ի պատասխան Factor.tv-ի հարցին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ