Դեռևս երեկ ԱԺ պատագամավոր Արթուր Վանեցյանը հայտնեց, որ հրաժարվում է ԱԺ պատգամավորի մանդատից։ Բնականաբար սա մեծ հարված էր փողոցային շարժմանը և դրա առաջնորդներին, քանզի դրանով Վանեցյանը նախ հաստատեց փողոցային շարժման տապալումը, ապա նաև փաստեց, որ փողոցային շարժման առաջնորդների միջև կան խորը տարաձայնութուններ։
Բայց մի բան փաստ է, որ Վանեցյանը փաստորեն կատարեց իր խոստումը, ամեն բան արեց, որպեսզի իշխանափոխության պահանջով փողոցային շարժումը տապալվի։
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 9-ին հայտնել էինք, որ ընդդիմության առաջնորդների ժողովներից մեկի ժամանակ Արթուր Վանեցյանը բաց տեքստով և բավականին կոշտ հայտարարել էր, որ մարդկանց իրենց շարժմանը չմիանալու միակ մեղավորը և պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, քանի որ նրա անձի հետ կապված մարդիկ ունեն հիմնավոր վախեր ու վերապահումներ և ուլտիմատիվ կերպով շարժման ղեկավարներից պահանջել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը ուղիղ տեքստով հայտարարի, որ իշխանափոխության դեպքում նա չի պատրաստվում ստանձնել որևէ պաշտոն և չի խառնվելու երկրի կառավարմանը: Բանը հասել էր նրան, որ Վանեցյանը իր պահանջի չկատարման դեպքում սպառնացել էր դուրս գալ շարժումից և ամեն ինչ անել, որ այն ձախողվի ու պառակտվի: