Արյան վրա խրախճանք ու մանիպուլյացիա իրականացնողները

Ապարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ իրավապահ մարմինների հաղորդագրությունները լույս սփռեցին տեղի ունեցածի վրա՝ անառարկելիորեն հերքելով տարածվող ապատեղեկատվությունը։ Իրականում տեղի է ունեցել կենցաղային վեճ  մեքենայի ազդանշան տալու շուրջ, ինչը  ի վերջո հանգեցրել է կրակոցների և զոհերի։

Ցավալի է իհարկե,  որ աննշան թվացող հարցի շուրջ չհասկացվածությունը հանգեցրել է ողբերգության։ Միառժամանակ անբարոյականություն է  տեղի ունեցած ողբերգությունը րոպեների ընթացքում այլ լույսի ներքո  քաղաքականացնելը։  «Ինքնաձիգերով սպանել են Փաշինյանին հայհոյողներին», «Նիկոլին քննադատելու համար  գնդակահարում են», «ՔՊ պատգամավորը և փոխմարզպետն են կրակոցների հեղինակը»։ Այս անհեթեթությունները տարածողները սովորական օգտատերեր չեն, նրանք՝ ընդդիմադիր պատգամավորներ են, ընդդիմության առաջնորդներ, իրավաբաններ, փաստաբաններ։ Սակայն նրանց մեկ բան է միավորում՝  քաղաքականությունը անբարոյականություն է և ցանկացած ողբերգություն կարելի է օգտագործել իշխանությանը թիրախավորելու համար։

«Հայաստան» դաշինքի կարկառուն պատգամավորները, երբ կեսգիշերն անց ամեն րոպե ակնհայտ ոգևությամբ հաշվում էին զոհերի քանակը և  մեղավորներ կարգում, հիմա ներողություն խնդրել չե՞ն ցանկանում, որ մոլորեցրել է հանրությանը, որ ինքնաձիգերով չեն կրակել, որ կապ չեն ունեցել  քաղաքական գործիչների հետ և այլն։  Այս ապազգայինները հիշել են անգամ «Պրիվետ Ռոբ-ը» ու  հավասարության նշան դրել այս միջադեպի հետ։ Զավեշտալին թերևս դաշնակցական պատգամավորների անհանգստությունն է, թե Հայաստանում նման բան երբեք չի եղել։  Վերարկուների տակ մաուզերներ պահող ու 90-ականներին  քաղաքական սպանությունների համար դատապարտվածները այսօր հումանիստ և սրտացավ են դարձել։ Իրենց երազանքն է քաղաքացիական պատերազմը, քաոսը, անկայունությունը,  սպանությունները, որովհետև դրա մեջ տեսնում են հնարավորություն իշխանազավթման հասնելու։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ