«ԵՄ-ին համոզում են, որ Հայաստանը Ռուսաստանի ստրուկն է».Բորիս Նավասարդյան

ԵՄ գործադիր մարմինը հունիսի 17-ին առաջարկել էր դաշինքի անդամներին Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել։

Վրաստանի պարագայում Եվրահանձնաժողովն առաջարկում է այդ քայլին դիմել Թբիլիսիի կողմից մի շարք նախապայմանների՝ նախևառաջ դատական և կառավարման համակարգերի կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչումից հետո միայն։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն խնդիրները դիտարկում է աշխարհաքաղաքական կողմնորոշումներով․ «Վրաստանի չկողմնորոշվելը Ուկրաինայի հարցում ԵՄ-ի համար պատճառ է»:

Նավասարդյանի խոսքով՝ Հայաստանի դեմ լուրջ քարոզչություն է․ մեր հարևանները ԵՄ-ին համոզում են, որ մենք ՌԴ-ի ստրուկն ենք․ «Հայաստանում ԵՄ-ի հետ ինտենսիվ բարեփոխումների համար ջանքեր չեն գործադրվում:Հայաստանը ԵՄ-ի հետ չունի այն ստիմուլը, որն ունեն այդ երեք երկրները: Դեպի ԵՄ գնալը Հայաստանի աշխատանքից է կախված»:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ