Պրեմիերա․ Մարիամ Առաքելյան — «Դուն իմ մուսան ես»

Շերամը տասը տարեկանում զրկվել է հորից, եղել է ատաղձագործի, մանրավաճառի, այնուհետև՝ հյուսնի աշակերտ, պատրաստել իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվագել սովորել։ 12-13 տարեկանից երգեր է հորինել։

Շերամը ունեցել է նաև իր խումբը և 1905 թվականին  իր խմբով այցելել է Էջմիածին։ Այստեղ նրան լսել է Կոմիտասը և նոտագրել նրա «Ալ ու ալվան ես հագել» երգը։

1915-1935 թվականներին Շերամը ապրել է Թիֆլիսում։ Որպես երգահան առավել համարձակորեն, քան իր նախորդներն ու ժամանակակիցները, դիմել է հայկական բուն ժողովրդական թե՝ գեղջկական և թե՝ քաղաքային երգարվեստի ակունքներին, զարգացնելով քնարական եղանակավոր երգայնությունը, եղակակների գունեղությունն ու հուզականությունը։ Շերամի երգերի մեղեդիները նոտագրված և հրատարակված են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ