«Պարզվում է հեշտ է հեղափոխականից աբիժնիկ դառնալը». Նվեր Մնացականյան

Լրագրող Նվեր Մնացականյանն այս անգամ անդրադարձել է Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման ժամանակ բողոքի ցույցերին

Օպերայի հարակից տարածքի սրճարաններից երկուսն այսօր ապամոնտաժվեցին: Մինչ այդ սրճարանների աշխատակիցները բողոքի ցույց էին անում. նրանք փակել էին Մաշտոց-Թումանյան փողոցները, սակայն ոստիկաններն ուժ գործադրելով բացեցին փողոցները:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը վստահեցրեց՝ ապամոնտաժված սրճարանների աշխատակիցների կարող են աշխատանք առաջարկել՝ արդեն որոշ սրճարանների, ռեստորանների տնօրեններ նման առաջարկներ արել են:

Մնացականյանն ասաց՝ վաղն էլ շարունակելու են մյուս սրճարանների ապամոնտաժումը. այդ աշխատանքները մոտ 10 օր կտեւեն: Մնացականյանի խոսքերով՝ Օպերայի հարակից տարածքում վերականգնելու են զբոսայգին, հենց ավարտվեն ապամոնտաժման աշխատանքները՝ անմիջապես սկսելու են զբոսայգու բարեկարգումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ