Ոստիկանները պարզել են Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած անձի ինքնությունը

Հունիսի 11-ին հաղորդվել էր Դավիթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով մոտ 30 տարեկան, ինքնությունը չպարզված անձի ինքնասպանություն գործելու մասին:

Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 17-ին ոստիկանության Մաշտոցի և Մալաթիայի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հանդիսանում է 1994 թ․ ծնված Մ. Ա.-ն:

Կատարվում է նախաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ