«Գիշերը Վարդենիսի ուղղությամբ լարված է եղել»․ Դավիթ Թորոսյան

«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

«Ընկերներ, տեղեկությունները, որ գիշերը Վարդենիսի ուղղությամբ լարված է եղել, ճիշտ են, սահմանային գծի կոնկրետ հատվածում ընթացել է փոխհրաձգություն։ Վերջին ունեցած տվյալներով այժմ վիճակը նորմալ է, լուրջ միջադեպեր գիշերվանից հետո չեն եղել։

Իսկ զոհի կամ վիրավորի մասին ինֆոն ճիշտ կլինի, ՊՆ-ն տա։

Հ.Գ․ Երբ ասվում է «Վարդենիսի ուղղությամբ», պետք չէ հասկանալ միայն Վարդենիս քաղաքը, այլ պետք է հասկանալ պաշտպանական ուղղության-պաշտպանության թև իմաստով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ