«45 տարեկան եմ, թատրոնը բացվել ա, ասեք` ինձ տանեն պահակ». գավառցին` Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում է: Այս պահին մարզկենտրոն Գավառ քաղաքում Փաշինյանը մասնակցում է թատրոնի բացման արարողությանը, զրուցում բնակիչների հետ:

«Աչքի եք ընկնում հուսահատության հետ չհամակերպվելով, իրենց ուժով։ Մարտունին հայտնի է նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ դժվարություններին հանդիման մեկնեցին արտագնա աշխատանքի, բայց գնում էին ոչ թե հեռանալու, այլ ՀՀ-ում մնալու, իրենց երկիրն ու թաղամասը շենացնելու համար։ Ուզում եմ այդ մարդկանց ու բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին ձեր աշխատասիրության, հայրենասիրության, ուժի ու կամքի համար»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Մարտունու 190-ամյակն աչքի է ընկնում նրանով, որ այսօր կերտվել է նոր Հայաստան, ինչն, ըստ նրա, յուրաքանչյուր քաղաքացու հաղթանակն է։ Նրա համար նոր Հայաստանում առանցքային փոփոխությունն այն է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի արդեն ՀՀ-ում իշխանություն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ