Մահացել է հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժան Լուի Տրենտինյանը

Մահացել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժան Լուի Տրենտինյանը:

Դերասանը վախճանվել է կյանքի 92-րդ տարում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ժան Լուի Տրենտինյանը ծնվել է 1930 թ. դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Պյոլան քաղաքում՝ հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում: Իր կյանքի ավելի քան 60 տարին թատրոնին և կինոյին նվիրած դերասանը խաղացել է 130-ից ավելի ֆիլմերում:

Տրենտինյանը աշխարհի Կաննի և Բեռլինյան կինոփառատոնների դափնեկիր է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ