Կալանավայրում Միկա Բադալյանին ծեծի են ենթարկել

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ահաբեկչության մասին սուտ տեղեկություն հրապարակող Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Ի դեպ, մեր տեղեկություններով օրերս Միքայել Բադալյանին ծեծի են ենթարկել կալանավայրում։  Կալանավորների հետ ծագած վեճի պատճառը եղել է Միքայել Բադալյանի ստախոսությունը։ Վերջինս  իր սովորության համաձայն հերթական անգամ  սուտ է  խոսացել,  ինչի պատճառով էլ ծեծի  ենթարկվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ