««Ընդդիմության, առաջնորդը» իրենց պարտությունը անվանել է ժողովրդի պարտություն․ կարկուտ գա չեղած գլխիդ».Զոյա Թադևոսյանը՝ Իշխան Սաղաթելյանին

Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հա՜, «ընդդիմության, առաջնորդը» ընդունել է իրենց պարտությունը, շուստրիաբար այն անվանել ժողովրդի պարտություն:

Ցնորվա՜ծ:

Կարկուտ գա չեղած գլխիդ:

Այդ ո՞ր ապուշ էր ձեզ համոզել, որ ժողովուրդը ձեր գալուստն է փափագում:

Նորանկախ Հայաստանի 30-ամյա պատմությունը այլասերած, քրեական հանցագործություններով խեղած բարոյազուրկ կրիմինալ տարրերն իրենց միայն բարձրագույն պաշտոններում են պատկերացնում, առանց կոռուպցիայի շնչահեղձ են լինում, առանց թալանի օր ու արև չունեն, ժողովրդի կենսական հյութերով են հագենում:

Ո՛չ, օրինական ճանապարհով չեն ուզում գալ իշխանության, նրանք զավթիչներ են:

Պահանջում են, սպառնում են: Օրեր են հաշվում…

Հասկանում ենք, հալալ հացի համից սրտխառնոց ու գլխապտույտ եք ունենում, ցնորվել եք, զանգվածաբար:

Դուք մնացե՛ք ձեր դժոխային անցյալում, այլևս ոտքի տակ չընկնե՛ք, իսկ հայ Ժողովուրդը կկառուցի իր երազի Հայրենիքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ