«Լավ օր անցկացրինք Ենոքավանում». վարչապետ Փաշինյանը տեսնյութ է հրապարակել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մարտի 24-ին վարչապետ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

Քիչ առաջ վարչապետ Փաշինյանն իր եյսբուքյան ջում եսանյութ է հրապարկել և կատարել է հետևյալ գրառումը.

«Իմ բարեկամ, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ լավ օր անցկացրինք Ենոքավանում:»

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ